Добавить новость

ENERGY приглашает на «Пикник Афиши»

Размышления о цинизме: спортивные ставки под угрозой равнозначности с азартными играми»

Выставка для поддержки семей бойцов СВО откроется в Клину в сентябре

МИД России вызвал временного поверенного в делах Чехии в Москве

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հանձնաժողովը դրսևորել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում,  մեր դասագրքի դեմ ես միտում եմ տեսնում, դիտարկում ենք դատարան դիմելու տարբերակը. Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը – Պարո՛ն Խաչատրյան, քանի որ արդեն հանգամանորեն ներկայացրել եք 8-րդ դասարանի «Հասարակագիտություն» դասագրքի մրցույթի ժամանակ արձանագրված խախտումները, ինչի հետևանքով ձեր համահեղինակած դասագիրքը մրցույթը չի անցել, կխնդրեմ ասեք, ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս փոխնախարարի, երբ առաջարկել եք ձեզ ընդունել, մերժել։ Նախարարության նման պահվածքը ձեզ համար հասկանալի՞ է։  […]

The post Հանձնաժողովը դրսևորել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում,  մեր դասագրքի դեմ ես միտում եմ տեսնում, դիտարկում ենք դատարան դիմելու տարբերակը. Խաչատրյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, քանի որ արդեն հանգամանորեն ներկայացրել եք 8-րդ դասարանի «Հասարակագիտություն» դասագրքի մրցույթի ժամանակ արձանագրված խախտումները, ինչի հետևանքով ձեր համահեղինակած դասագիրքը մրցույթը չի անցել, կխնդրեմ ասեք, ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս փոխնախարարի, երբ առաջարկել եք ձեզ ընդունել, մերժել։ Նախարարության նման պահվածքը ձեզ համար հասկանալի՞ է։ 

– Իմ կարծիքով՝ նախարարությունը երբեք այսքան չարձագանքող չի եղել։ Տարբեր տարիներին տարբեր խնդիրների մասին բարձրաձայնվել է, բայց այս դեպքում, կարծեք թե, մենք անընդհատ պատի ենք բախվում: Ինչ-որ հարցեր ես տալիս, ասում են՝ դա մենք չենք որոշում, հանձնաժողովն է որոշում, ասում ես՝ լավ, բայց եթե հանձնաժողովը սխալ է թույլ տվել, էլի ինչ-որ խուսափողական պատասխան են տալիս։ Ամեն կերպ փորձ է արվում փակել երկխոսությունը։ 

Բայց այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ մենք գործ ունենք շատ կարևոր երևույթի՝ դպրոցական դասագրքի հետ, օրինակ՝ ինձ թվում էր, որ եթե ես որևէ պաշտոնյայի զգուշացնում եմ, որ դասագրքում սխալ կա, ոչ թե պետք է ասեն՝ դե մենք մասնագետ չենք, այլ հակառակը՝ պետք է ասեին՝ ո՞նց, հարյուրհազարավոր երեխաներ այս գրքով աշխատելու են, այդ ի՞նչ սխալ է, շտապ եկեք, մեզ ասեք, որ ուղղենք։ Այստեղ բյուջեից գումարներ են գնում, հարյուրհազարավոր ծնողներ իրենց գրպանից պետք է վճարեն այս դասագրքերի համար, ինչպե՞ս կարելի է այդպես անտարբեր ասել՝ դե հանձնաժողովն այդպես է որոշել, մենք ոչինչ չենք կարող անել։ 

Ցանկացած հանձնաժողովի որոշում վերանայելու մոտեցում գոյություն ունի, հանձնաժողովն Աստված չէ, որի որոշումներն անքննելի են, դրա համար էլ կա լրացուցիչ փորձաքննության հնարավորություն։ Ցավոք, այնպիսի տպավորություն ունեմ, որ ինչ էլ անեք, միևնույն է, ձեր դասագիրքը չի անցնելու, ես այսպիսի զգացողություն ունեցա։ 

Մենք մի քանի համոզիչ փաստարկներ էինք բերել․ առաջինն այն էր, թե ինչո՞ւ եք լուծարել առաջին հանձնաժողովը, ընդ որում՝ հանձնաժողովի անդամը Ֆեյսբուքի իր էջում հստակ ասաց, որ իրենց չի տրվել ոչ մի սանդղակ, իրենց համար վերապատրաստում չի անցկացվել, իսկ եթե այդպես է, ապա նախարարությունն այստեղ մեծագույն բացթողում ունի։ 

Ո՞նց մարդկանց գնահատման սանդղակ չեք տվել, ավելին՝ հանձնաժողովի անդամն ասում է՝ ես ասացի, ոչինչ, չեք տվել՝ հիմա տվեք, ես լրացուցիչ աշխատանք կանեմ, կլրացնեմ, դրանից հետո ինչո՞ւ չեք տվել։ Ի՞նչ հիմքով եք նշանակել կրկնակի փորձաքննություն, հետո կրկնակի փորձաքննության արձանագրության մեջ գրված է, որ մենք իբր շեմը չենք հաղթահարել: Բայց մենք վերցնում ենք մեր դասագրքի գնահատման փաստաթղթերը, պարզվում է, որ հաղթահարել ենք: Ո՞նց է նման թյուրիմացություն լինում, հենց մեր դասագրքի արձանագրությո՞ւնը սխալ կազմեցիք, թե, ասենք՝ ուզում էիք ասել, շեմը չեք անցել, հույսներդ կտրեք, գնացեք ձեր տուն։ 

Այս պրոցեսները շատ կասկածելի են։ Լավ, ասենք թե՝ այս պրոցեսներն արդար եք արել, բայց չէ՞ որ մենք բովանդակային մասով էլ ենք ձեզ ասում, որ մեր գիրքը չի կարող երրորդը լինել ու դուրս մնալ մրցույթից: Մենք համոզիչ փաստեր ենք ձեռք բերել, որ, ըստ էության, այդ կրկնակի փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը ուսուցչի ձեռնարկները չի կարդացել: Ես դա կարող եմ վստահ պնդել, որ եթե իրենք կարդային՝ մյուս երկու հաղթող դասագրքերի ձեռնարկները գիտականության անցողիկ շեմը չպետք է հաղթահարեին, ես վստահ եմ, որ իրենք չեն կարդացել։ 

Ավելին՝ մեր ու մյուս ձեռնարկում նույն նյութը եղել է, եթե իրենք կարդային՝ պետք է հարց բարձրացնեին, ասեին՝ մեկ րոպե, այս երկու գրքում էլ նույն նյութն է, ո՞վ է ումից արտագրել, եկեք պարզենք։ Բայց քանի որ չեն կարդացել, դա էլ չեն տեսել։ 

Դասագրքերի մասով՝ ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակեցի, թե ինչպիսի կոպտագույն սխալ էր թույլ տրված «Մասնակցային դպրոցի» դասագրքում․ «դատողություն» բառի սահմանումը, ինչ ասեմ, դա բակալավրիատի առաջին կուրսի ուսանողի մակարդակ էր: Ենթադրենք՝ հեղինակները սխալ են թարգմանությունն արել, մասնագետ չեն եղել, բա ինչի՞ համար ենք մենք վճարում փորձաքննություն անող հանձնաժողովին, որ ինքն այդ սխալը չտեսնի՞։ Հեղինակները սխալվել են, այդ ո՞նց եղավ, որ հանձնաժողովն այդ սխալը չտեսավ, միայն այդ սխալի համար կարելի էր գիտականության չափանիշը ցածր գնահատել ու ամեն ինչ ավարտվեր, բայց այստեղ և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային առումով ամեն բան ընթացել է այնպես, որ մեր դասագիրքը դուրս մնա այս մրցույթից։ 

– Իսկ դասագրքերը, որոնք հաղթել են մրցույթում, դուք այդտեղ ինչ-որ անձնական կապերի, կամ այլ կարգի ռիսկեր տեսնո՞ւմ եք, որ մատնանշած ակնհայտ սխալներից հետո էլ այդ գրքերն են շարունակում հաղթող մնալ։

– Հաղթող գրքերից մեկը «Զանգակինն» է, մյուսը՝ «Մասնակցային դպրոցինը»։ Ես վստահ չեմ կարող ասել, թե ինչ կա, բայց կոնկրետ մեր դասագրքի դեմ ես միտում եմ տեսնում։ Դա կարող է լինել նաև հետևյալ կերպ. օրինակ՝ կրկնակի փորձաքննության հանձնաժողովում ընդգրկել այնպիսի մարդու, այսինքն՝ յուրայինի, որ վստահ ես, որ նա հաստատ այդ մարդկանց դասագիրքը մրցույթից դուրս չի թողնի, այս ձևով էլ կարող էր լինել։ Բայց, այո՛, երկու գրքում էլ կար, եթե նայում ենք այն, ինչ հրապարակվել է՝ գրքերից մեկի մասնագիտական խմբագիրը ԿԳՄՍՆ պաշտոնյա է՝ ոչ թե բուն նախարարության, այլ նախարարության համակարգի պաշտոնյա, մյուս գրքում էլ կա ԿԶՆԱԿ-ի աշխատող։ Հիմա ես չգիտեմ, թե այս հանգամանքները ինչպես են տվյալ դեպքում ազդել: 

– Պարո՛ն Խաչատրյան, իսկ ձեր առաջարկը՝ հանդիպելու, միմյանց լսելու, ինչո՞ւ նախարարությունը չի ընդունում։

– Ես էլի եմ ասում, որ դա բացատրվում է նրանով, որ մենք մեր որոշումը կայացրել ենք, ձեզ հետ խոսելու բան չունենք։ Բայց այստեղ մեկ ուրիշ բան կա. լավ, ասենք դուք համակարգի պատասխանատուն եք, ձեր խիղճն ինչպե՞ս է տանում, որ կոպիտ սխալներով դասագիրքը մտնի դպրոց։ Նախարարությունը կարող է այնպես անել, որ կոպիտ սխալներով դասագիրքը դպրոց չմտնի, հիմա, երբ մարդիկ սկսում են բարձրաձայնել սխալները, ասում են՝ դե, նախկինների օրոք էլ են սխալներ եղել, ախր այդպես չի լինում։ Մենք հիմա բարձրաձայնում ենք խնդիրները, որովհետև ուզում ենք կանխել դրանք, եթե հիմա էլի սխալներից խոսենք, ասելու են՝ մենք մասնագետ չենք։ Բայց մասնագետները զգուշացրել են իրենց, ու իրենք հաշվի չեն առել այդ զգուշացումները, սա արձանագրենք։ 

– Որ ասում են՝ մենք մասնագետ չենք, մեր պատասխանատվության տիրույթում չէ, այդ դեպքում տվյալ գերատեսչության գործառույթը ո՞րն է։

– Իհարկե, պատասխանատուն նախարարությունն է, իրենք նաև պատասխանատու են այն հանձնաժողովների համար, որոնք իրենք ստեղծում են։ Ուղղակի այս տարի մի փոքր խորամանկություն են արել, հանձնաժողովների ստեղծման հրամանը դրել էին բուհի կամ ակադեմիայի ղեկավարի վրա, այսինքն՝ այդ հանձնաժողովի ղեկավարը բուհի ռեկտորն է։ 

Հիմա իրենք ասում են՝ մենք չենք եղել, թող հանձնաժողովի նախագահը պատասխան տա։ Բայց ասեմ, որ հենց նախարարությունն է ընտրում, որովհետև անձամբ ինձ են զանգահարել նախարարությունից ու առաջարկել են ընդգրկվել հասարակագիտության հանձնաժողովում, բայց ես ասել եմ, որ ես հեղինակ եմ ու չեմ կարող։ Այսինքն՝ միանշանակ է, որ իրենք պատասխանատվություն են կրում, այն էլ՝ շատ լուրջ, որովհետև դասագրքերի մասին է խոսքը, իսկ մարդիկ թեթև ու մատների արանքով են նայում այդ ամենին։ 

– Կոնկրետ այս օրինակով կարո՞ղ ենք եզրակացնել, որ մյուս դասագրքերի մրցույթներն էլ են կարող են այս կերպ անցնել, այսինքն՝ չկա պատասխանատու մոտեցում։

– Բոլորի մասին չեմ կարող ասել, որովհետև վստահ եմ, որ գտնվել են պարկեշտ հանձնաժողովներ, սակայն ես տեղյակ եմ նաև, որ մի շարք այլ գրքերից ևս կան դժգոհություններ, պարզապես մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն բարձրաձայնում, բայց խնդիրներ ու բողոքարկումներ կան, որոնք նախարարությունը արհամարհում է։ Միակ բողոքը, որ ընդունել են, եղել է «Գրականություն» դասագրքի բողոքարկումը։ Սա էլ խտրական վերաբերմունք է։ 

– Ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու։

– Ցավոք սրտի, մենք բողոքարկման նամակը վաղուց՝ հուլիսի 3-ին էինք ուղարկել, մեզ զավեշտալի պատասխան եկավ, հուլիսի 9-ին երկրորդն ուղարկեցինք, միտումնավոր ձգեցին ու վերջում ասացին, թե արդեն ուշ է, քանի որ դասագրքերը տպագրվում են: Սա էլ է զավեշտալի, որովհետև մենք դեռ ամսի 3-ին էինք դիմել։ 

Հիմա մի քանի օր կսպասենք, իրավաբանների հետ կքննարկենք հարցը: Ամբողջ խնդիրն այն է, որ դատական ճանապարհը շատ երկար է, կարող է տարիներ տևել, բայց մենք ռեալ դիտարկում ենք դատարան դիմելու տարբերակը, որովհետև համոզված ենք, որ բովանդակային առումով մեր դասագիրքն արժանի չէր դուրս մնալուն, անգամ ամենախիստ գնահատման դեպքում մենք պետք է երկրորդ տեղը զբաղեցնեինք ու անցնեինք։ 

Տեղի են ունեցել նաև ընթացակարգային որոշ կասկածելի պրոցեսներ, որոնց մասին արդեն ասացի։ Վստահ ենք, որ մեր ստեղծած բովանդակությունը շատ ավելի լավն է, քան մրցակից ընկերություններինը, այսինքն՝ հանձնաժողովը դրսևորել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հանձնաժողովը դրսևորել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում,  մեր դասագրքի դեմ ես միտում եմ տեսնում, դիտարկում ենք դատարան դիմելու տարբերակը. Խաչատրյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Baza: Канье Уэст запросил 5 миллионов долларов за выступление в Москве

РЖД: Водитель выехавшего на рельсы «КамАЗа» грубо нарушил ПДД

Экс-руководителя ЦСКА Барышева приговорили к 13 годам по делу о коррупции

Трое мужчин катались на гидроцикле, упали и утонули в Краснодарском крае

Музыкальные новости

Чуть дешевле 2 млн рублей — представлен новый китайский кроссовер для России

«Магнит» и Everland запустили в Ставрополе первую социальную программу для молодых людей с инвалидностью «Эстафета успешности»

Метаморфозы Гарика Burito: музыканту устроили сюрприз в эфире «Юмор FM»

Юрий Быков рассказал, почему выбрал Нижний Новгород для съемок «Метода»

Новости России

Психолог Самбурский: навязчивое чувство вины у взрослых связано с воспитанием

No Limits: Changan изучит причины возгорания своего лифтбэка в Москве

Общежитие для студентов МГИМО построят в Одинцове в 2025 году

РЖД: Водитель выехавшего на рельсы «КамАЗа» грубо нарушил ПДД

Экология в России и мире

Смириться нельзя выздороветь. Как живут и справляются с трудностями люди, перенесшие инсульт

Like FM – федеральный партнер Random Fest 2024

Жители Балашихи помогут сделать родной город чище

С 29 июля по 4 августа — Неделя популяризации грудного вскармливания

Спорт в России и мире

Медведев и Сафиуллин уступили Кравицу и Пюцу в теннисном парном турнире ОИ

Кафельников о поражении Андреевой на ОИ: это можно отнести к разряду сенсаций

Карлос Алькарас и Рафаэль Надаль выиграли первый матч на Олимпиаде в Париже

Андреева стала самой молодой чемпионкой турнира WTA за последние три года

Moscow.media

Идёт экстренная эвакуация: в Челябинской области прорвало дамбу

Чуть дешевле 2 млн рублей — представлен новый китайский кроссовер для России

Продолжается реконструкция автодороги Тогот – Курма в Иркутской области

В Узбекистане завершили выпуск самой народной модели Шевроле











Топ новостей на этот час

Rss.plus






МЧС: с начала лета на водоёмах России погибли более 1,6 тысячи человек

Рейды по квартирам нелегалов в Новой Москве будут продолжены

МИД России вызвал временного поверенного в делах Чехии в Москве

Чемпионат мира по русским шашкам пройдет в Одинцове в сентябре