Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ յոթ քահանա հայրերին: Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը, Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ եկեղեցականները, քառասնօրյա պատրաստության շրջանն անցնելով, պատրաստ են իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում։ Նորին Սրբությունը,