Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի բարեկամներ, քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոընկերության տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը, որի հաղթողը կանխատեսելիորեն ես չեմ և փաստորեն աշխատանքի առայժմ չեմ վերադառնում։ Շատ կուզեի հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։ Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ