Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը պայմանագիր է կնքել Ա Սերիայի նորեկ Կոմոյի հետ։
Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր` ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ռաֆայելի վերջին ակումբը ՄՅՈՒ-ն էր, որտեղից նա հեռացել է այս ամառ և իտալական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Վարանը հանդես է եկել նաև Մադրիդի Ռեալի և Լանսի կազմում: