Մալիում տուարեգ ապստամբները հայտնել են Ալժիրի սահմանի մոտ երկու օր տևած մարտերում ռուսական «Վագներ» ռազմական կազմակերպության տասնյակ վարձկանների սպանելու մասին, գրում է Reuters-ը:
Տեսանյութերում տուարեգները գերի ընկած վարձկաններից պահանջում են կրկնել «ո՛չ Մալիին», «ո՛չ Ռուսաստանին», «ո՛չ Վագներին» արտահայտությունները: Ապստամբների խումբը նաև հայտնել է, որ խոցել է ուղղաթիռ։
Կիրակի մի քանի ռուս ռազմական լրագրողներ հայտնել են, որ «Վագներ» խմբավորման անդամներից առնվազն 20-ը սպանվել են Ալժիրի սահմանի մոտ դարանակալման հետևանքով:
«Վագներ»-ի վարձկաններն աջակցում են Մալիի բանակին, որի դեմ կռվում են տուարեգները:
Մալին, որտեղ ռազմական իշխանությունները զավթել են իշխանությունը 2020 և 2021 թվականներին տեղի ունեցած հեղաշրջումների արդյունքում, պայքարում է երկարամյա իսլամիստական ապստամբության դեմ: Ըստ իշխանությունների՝ երկրում ռուսական ուժերը ոչ թե «Վագներ»-ի վարձկաններ են, այլ մարզիչներ, որոնք Մալիի զորքերին օգնում են Ռուսաստանից գնված տեխնիկային ադապտացվելու հարցում:
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: