Իսրայելում հազարավոր մարդիկ մասնակցել են Լիբանանի տարածքից արձակված հրթիռի ընկելու հետևանքով զոհված երեխաների հուղարկավորությանը, հայտնում է Daily Mail-ը:
Հրթիռն ընկել է Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ՝ հիմնականում 10-16 տարեկան երեխաներ և դեռահասներ: Հաղորդվում է 20 վիրավորի մասին:
Իսրայելը կատարվածի համար մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ «Հեզբոլլահ»-ը «կվճարի ծանր գին, որը մինչ այժմ չի վճարել», մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավար Հերզի Հալևին ասել է, որ հարձակումը «կհանգեցնի շատ, շատ նշանակալի արձագանքի»:
«Հեզբոլլահ»-ի գլխավոր խոսնակ Մուհամմեդ Աֆիֆն ասել է, որ շարժումը «կտրականապես հերքում է Մաջդալ Շամսի վրա հարձակման իրականացումը»: