Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի սպանության գործով 2 ձերբակալված կա, Tert.am-ին հայտնել են Ոստիկանությունից:
«Հուլիսի 28-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, քննիչի որոշմամբ, ձերբակալել են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 35-ամյա և Երևանի 40-ամյա բնակիչների՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով: Դեպքի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում», - նշվում է Ոստիկանության պատասխանում:
45-ամյա Գրիգորյանի սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարներ փողոցում: