Հուլիսի 28-ին՝ ժամը 09:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երզնկյան փողոցի տներից մեկի ջրագիծը վնասվել է, ջրալցվում է նկուղը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր: