Օլիմպիադա-2024-ում եռամարտիկների առաջին մարզումային լողը չեղարկվել է Սենայի ջրի վատ որակի պատճառով։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Կազմկոմիտեն նշում է, որ ջրի որակը վատացել է վերջին մի քանի օրերին տեղացած անձրևների պատճառով:
Կազմակերպիչները վստահ են, որ եռամարտի մրցումները կանցկացվեն ըստ պլանի հուլիսի 30-ին և 31-ին:
Հուլիսին ավելի վաղ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լողացել էր Սենայում ՝ ապացուցելու համար, որ մայրաքաղաքի գետում անվտանգ է մրցումներ անցկացնել: