Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ եթե Վաշինգտոնը հեռահար հրթիռներ տեղակայի Գերմանիայում, Ռուսաստանը նմանատիպ հրթիռներ կտեղակայի Արևմուտքից հարվածային հեռավորության վրա։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրագործի նման ծրագրերը, մենք մեզ ազատ կհամարենք միջին և փոքր հեռահարության հարվածային զենքերի տեղակայման նախկինում ընդունված մորատորիումից», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ռազմածովային ուժերի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ: