Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը հայկական մշակութային, պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ ոչնչացնում է ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր։ Հերթական փաստը արձանագրվեց Հադրութի շրջանում։ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհը դարձավ Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Նույն ճակատագրին էր արժանացել նաև Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ