Վոլգոգրադի մարզում վթարի է ենթարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ինքնաթիռը պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս է եղել։ Անձնակազմը կարողացել է ժամանակին ինքնանետվել։
Կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։