Կայացել է Յասիում (Ռումինիա) ընթացող մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որում ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան հանդիպել է հայ Էլինա Ավանեսյանի հետ։
Հանդիպումն ավարտվեց 5:7, 7:5, 4:0 հաշվով՝ հօգուտ Անդրեևայի։ Ավանեսյանը վնասվածքի պատճառով եզրափակիչ սեթում չշարունակեց պայքարը։
Հանդիպման տևողությունը 2 ժամ 19 րոպե էր։