Добавить новость

Губернатор Санкт-Петербурга посетил концерт марафона «Музыка в цехах»

Продюсер Морозов не одобряет возвращение популярного певца 90-х Губина на сцену

Росреестр: Москвичи реже продают квартиры по переуступке

Газораспределительные сети построили в 40 населенных пунктах Подмосковья



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2024թ. երկրորդ եռամսյակային զեկույց

2024 թվականի երկրորդ եռամսյակը հետհեղափոխական Հայաստանում աննախադեպ էր լրատվամիջոցների աշխատակիցների հանդեպ կիրառված  ֆիզիկական բռնությունների առումով։


Չնայած, որ վերջին տարիներին ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները, որպես կանոն, ուղեկցվել են ոչ միայն ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումներով, այլ նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներով, սակայն դիտարկվող ժամանակահատվածում դրանք հասել են պիկի։ Մասնավորապես՝ գրանցվել է ընդդեմ լրագրողների և օպերատորների 14 ֆիզիկական բռնության դեպք, որոնց մեծ մասը՝ 11-ը, ուժային կառույցների անհամաչափ գործողությունների արդյունք է։ Արձանագրվել է նաև տարատեսակ այլ ճնշումների՝  վիրավորանքների, սպառնալիքների,  մասնագիտական գործունեության խոչընդոտումների 9 դեպք։ Ավելացել է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի հոսքը․ ապրիլ-հունիս ամիսներին ներկայացվել է այդպիսի 17 նոր հայց, իսկ նախորդ եռամսյակում դրանց թիվը 12 էր։ Պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը կազմել է 19։

2024թ․երկրորդ եռամսյակը համընկավ ՀՀ Տավուշի մարզից սկիզբ առած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ու դրա հետ կապված բողոքի ակցիաների հետ։ Ավելի ուշ այս շարժումը տեղափոխվեց Երևան։ Թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողների և օպերատորների նկատմամբ բռնությունների, մասնագիտական գործունեության խոչընդոտումների, այլ ճնշումների առնչությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարություններով՝ պահանջելով իշխանություններից ապահովել ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահող ոստիկաններին։ Որոշ դեպքերում իրավապահ մարմինները արձագանքել են այդ հայտարարություններին։ Մասնավորապես՝ Քննչական կոմիտեն մայիսի 14-ին ԽԱՊԿ-ին ուղղված նամակով հայտնել է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ձեռնարկվում են ապացուցողական, վարույթային այլ գործողություններ՝ քննության օբյեկտիվությունը, համակողմանիությունը և դրա բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Իսկ մայիսի 23-ին հաղորդել է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնություններին առնչվող դեպքերի և դրանց քննությունների մասին հանրությանը տեղեկացնելու՝ ԽԱՊԿ-ի և գործընկեր կազմակերպությունների պահանջն ընդունվել է ի գիտություն։ Ավելի ուշ՝ հունիսի 22-ին, նույն ՔԿ-ից ԽԱՊԿ-ն ու գործընկեր կազմակերպությունները ստացել են նամակ, որում նշվում էր, որ հունիսի 13-ի հայտարարությունը կցվել է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթին։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես դատապարտել են բողոքի ակցիաների ժամանակ ԶԼՄ-ների աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունները։
Ընդհանուր առմամբ եռամսյակի ընթացքում մի շարք միջազգային կառույցներ իրենց զեկույցներում անդրադարձել Հայաստանում խոսքի ազատության վիճակին։ Այդ փաստաթղթերում նույնպես նշվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումների դեպքերի մասին։ Այսպես՝ Freedom House միջազգային կազմակերպությունը ապրիլի 10-ին հրապարակած՝ Nations in Transit 2024 զեկույցում նշել է, որ 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է ժողովրդավարության անկման միտում, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտներում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ապրիլի 23-ին հրապարակված «Մարդու իրավունքներ 2023. Հայաստան» տարեկան զեկույցում էլ շեշտվել է, որ Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են մնալ բևեռացված, այդուհանդերձ՝ անհատ քաղաքացիները և ԶԼՄ-ները օգտվում են խոսքի ազատության իրավունքից, անկաշկանդ քննադատում կառավարությանը։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ապրիլի 24-ին  հրապարակած իր տարեկան զեկույցում մտահոգություն է հայտնել հատկապես 2023թ․ սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ տուժած լրագրողների առնչությամբ։

Որպես լուրջ խնդիր լրատվամիջոցների բևեռացվածությունը նշվում է նաև «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մայիսի 3-ին հրապարակված տարեկան զեկույցում։ Իսկ կարևոր ձեռքբերումներից է ձևավորված բազմակարծության միջավայրը: Սրանով պայմանավորված մամուլի ազատության վարկանիշում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում ՀՀ-ն 49-րդն էր, այս տարի՝ 43-րդը։ Սակայն կազմակերպությունը նշել է, որ երկրում ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին:  Այս առումով առավել հրատապ են ԽԱՊԿ-ի և գործընկեր լրագրողական կազմակերպությունների, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և Արդարադատության նախարարության կողմից տարվող համատեղ աշխատանքները՝ Մեդիա օրնսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման ուղղությամբ։ Այդ գործընթացի տրամաբանությունից է բխում նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ապրիլի 11-ին ներկայացվել է ՀՀ կառավարություն։ Ավելի ուշ՝ ապրիլի 29-ին, այդ օրինագծի քննարկման համար կայացել են նաև խորհրդարանական լսումներ։

ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ

The post Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2024թ. երկրորդ եռամսյակային զեկույց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Якутский актер Ньургун Бэчигэн получил награду международного кинофестиваля

Эксперт Роскачества Поздняков: чаевые незаконно включать в счет

Житель Челябинской области выиграл более 9 млн рублей в гослотерею «Рапидо»

Мишустин освободил от должности замглавы ФАС Иванова по его просьбе

Музыкальные новости

Выставка «Вехи истории» в Можайске вошла в топ-100 лучших музеев Победы

ЦСКА намерен отдать в аренду Виктора Мендеса

Казанский гроссмейстер Владислав Артемьев снова стал чемпионом России, второе место занял ростовчанин Андрей Есипенко, третье – Даниил Дубов из Москвы, а петербуржец Максим Матлаков финишировал десятым

Грамм вам не унция // Цена золота на российском рынке обновила локальный максимум

Новости России

Роснефть в 1 полугодии 2024 г. снизила добычу жидких углеводородов на 5%, объем переработки - на 7%. Но с финансами все хорошо

Общественники указали мэрии Орла на заброшенные дворы

Мишустин освободил от должности замглавы ФАС Иванова по его просьбе

Посол Евдокимов: РФ рассчитывает на скорое заключение мира между Баку и Ереваном

Экология в России и мире

Жители Сыктывкара помогут сделать родной город чище

И жили они долго и счастливо

Золотые регионы России: «585*ЗОЛОТОЙ» рассказал, в каких городах чаще покупают изделия из золота

Профилактика ВИЧ-инфекции на улице, в смартфоне и по телевизору: в регионе стартовала информационная кампания

Спорт в России и мире

Эрика Андреева добилась победы на старте Открытого чемпионата США

Анна Блинкова проиграла Эмме Наварро на старте Открытого чемпионата США

Чжан Шуай проиграла 23-й раз подряд, обновив свой же антирекорд WTA и АТР

Хачанов проиграл Эвансу в матче первого круга US Open, они играли 5 ч 35 мин

Moscow.media

Эгикал на рассвете

«Я деньги зарабатывать приехал, здеся нравица»: таджика-уклонист не смог поверить, что у него забирают гражданство - видео.

МВД: Количество нелегалов в России превысило 630 тысяч человек

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70











Топ новостей на этот час

Rss.plus






Мишустин освободил от должности замглавы ФАС Иванова по его просьбе

Ефимов: в электродепо «Столбово» идут фасадные работы и устройство кровли

SHOT: стюард «Уральских авиалиний» вывихнул плечо, показывая спасательный жилет

Посол Евдокимов: РФ рассчитывает на скорое заключение мира между Баку и Ереваном