Добавить новость

Деньги к сентябрю: Новые выплаты к школе в 2024 году в России — будут или нет

Летевший самолет российской авиакомпании встретился с нечто

Впервые в России мастер-план сразу для трех промышленных городов будет готовиться на конкурсной основе

В Саратове отремонтируют Набережную Космонавтов и Вольскую

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ալիևի հայտարարություններին պատասխանելը, հերքելը, հաստատելը  Փաշինյանի համար ունենալու է բացասական հետևանքներ. Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին Շուշիում մի շարք հայտարարություններ էր արել Հայաստանի հետ հարաբերությունների, խաղաղության պայմանագրի վերաբերյալ, բայց մինչ օրս պաշտոնական Երևանը չի արձագանքել նրա ոչ մի հայտարարությանը։ Ինչո՞ւ ըստ ձեզ գործող իշխանությունը չի արձագանքում Ադրբեջանից հնչող հայտարարություններին։

– Հասկանալի է, որ նման հայտարարություններին արձագանքելը ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանին, որովհետև բացահայտում է Հայաստանի դիվանագիտական պարտությունը։ Դրա համար էլ մենք չենք լսում Ալիևի հայտարարություններին ու հարցադրումներին պատասխան։ 

– Չենք էլ լսելո՞ւ։

– Կարծում եմ՝ ոչ։ Ակնհայտ է, որ Ալիևի հայտարարություններին պատասխանելը, հերքելը, հաստատելը  Փաշինյանի համար քաղաքական առումով ձեռնտու չեն, ու տեսանք, որ դրանք մնացին անպատասխան, որովհետև ինչպես էլ Փաշինյանը փորձի մեկնաբանել այդ հայտարարությունները, իր համար ունենալու է բացասական հետևանքներ։ 

– Բացասական հետևանքներ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

– Միջազգային հանրությունը ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, ԱՄՆ-ն մեծ ջանքեր է գործադրում խաղաղության պայմանագրին հասնելու, և, բնականաբար, դա մի կողմից առաջացնում է Իլհամ Ալիևի ջղաձգությունը, դրա համար էլ նման հայտարարություններով է հանդես գալիս, մյուս կողմից, կարելի է ասել, իլհամասեր Նիկոլ Փաշինյանի մեջ լռություն պահպանելու մոտեցում է ձևավորվել։ Ըստ էության, Ալիևի խոսքն ուղղված է ոչ թե Փաշինյանին, այլ՝ Ջո Բայդենին և Էնթոնի Բլինքենին։ 

– Պարո՛ն Ղուկասյան, իսկ ըստ ձեզ ԱՄՆ-ն կկարողանա՞ հասնել նրան, որ կողմերին հակի պայմանագրի կնքման։

– Կարծում եմ՝ ո՛չ։

– Որովհետև Ադրբեջանը չի՞ պատրաստվում հրաժարվել այն բոլոր պահանջներից, որ պարբերաբար հնչեցնում է։

– Պահանջները նրա համար են, որպեսզի չկնքեն խաղաղության պայմանագիր։ Խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է պարունակի առնվազն յոթ բաժին, որոնք պետք է վերաբերեն զորքերի հետքաշմանն ու անվտանգության երաշխիքների ստեղծմանը, սահմանի դելիմիտացիային ու դեմարկացիային, Արցախին վերաբերող հարցերը: Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի կարող խաղաղություն լինել, եթե արցախցիները չվերադառնան Արցախ, իհարկե, հետագա կարգավիճակն էլ պետք է որոշվի հանրաքվեով։

Չորրորդ հարցը, բնականաբար, կոմունիկացիաների բացման հարցն է, հաջորդ խումբ հարցերն ինֆորմացիոն բնույթի են, քանի որ այս տարիների ընթացքում բազմաթիվ կեղծ տեղեկություններ են հնչել,  ու Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստեղծեն համատեղ մարմին, հանձնաժողով, որը ցույց կտա, թե մարդիկ ինչպես պետք է ճշմարիտ խոսեն այս հակամարտության մասին։

Հարկավոր է նաև, որ հաշտություն լինի Հայաստանի ու Ադրբեջանի, Արցախի ու Ադրբեջանի միջև, այսինքն՝ ստեղծվի այն հարթակը, որ հայ ու ադրբեջանցի ժողովուրդները միասնական մոտեցում ունենան թե՛ անցյալի, թե՛ ապագայի վերաբերյալ։  

Ընդ որում՝ Ալիևն իհարկե բավականին մանիպուլյատիվ ձևով է ներկայացնում փախստականների հարցը՝ երկու կողմի, ոչ միայն ադրբեջանցի, ինչպես հայտարարում է Ալիևը։ Եկեք խոստովանենք, որ մենք նման լիարժեք, համապարփակ խաղաղ կարգավորման քաղաքական ծրագրի իրականացման սկզբից անգամ շատ հեռու ենք։ 

Դա հասկանում են նաև Արևմուտքում, ու այսօր Բլինքենի շուրթերից հնչեց մի արտահայտություն, որում նա խաղաղության պայմանագիրն անվանեց գործարք։ Մի բան է համապարփակ խաղաղության պայմանագիրը, որն ապագայում ապահովելու է երկու ժողովրդի համար կողք կողքի ապրելու հնարավորություն, մեկ այլ բան է ինչ-որ գործարք միմյանց նկատմամբ թշնամությունը նվազեցնելու՝ նվազագույն երաշխիքներ տրամադրելու մասին։ 

Մեծ հաշվով կարելի է ասել, որ սա Թուրքիայի ու Ադրբեջանի պատկերացումն է, որովհետև երկուսն էլ Հայաստանի հետ խաղաղության գնալու ցանկություն չունեն։  Կարելի է ենթադրել, որ հիմա խոսքն անվտանգության վերաբերյալ գործարք կնքելու մասին է, գործնականում դա այն է, ինչ Փաշինյանն անվանում է խաղաղության պայմանագիր, ինչն իրականում որևէ կապ չունի խաղաղության հետ։ 

Ո՛չ Փաշինյանի կառավարությունը իր բոլոր հատկանիշներով հանդերձ, ո՛չ էլ Իլհամ Ալիևի կառավարությունը չեն կարող լինել խաղաղություն հաստատելու կողմ։ Մենք տեսնում ենք նրանց կեղտոտ խաղերը՝  ինչպես պատասխանատվությունից խուսափել, ինչպես համապարփակ խաղաղության պայմանագիրը վերածել ինչ-որ անվտանգության «գործարքի»։ 

– Իսկ գոնե այդ անվտանգությանը, որ վիճակն ավելի շատ չլարվի, կկարողանա՞ն հասնել, պարո՛ն Ղուկասյան։

– Դե, ուժի դիրքերից հանդես գալով պահում են, էլի, վերջին տարին տեսնում ենք, որ բավականին կոշտ գործիքներով կարողանում են զերծ պահել սահմանին բախումներից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ալիևի հայտարարություններին պատասխանելը, հերքելը, հաստատելը  Փաշինյանի համար ունենալու է բացասական հետևանքներ. Ղուկասյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Почему русские никогда не назвали своих правителей королями

Абена — о 14-м номере: «Когда я узнал, что это также был номер легендарного капитана, почувствовал себя почтенным»

«Найти новое решение»: почему разговаривать с собой нормально и полезно

В Саратове отремонтируют Набережную Космонавтов и Вольскую

Музыкальные новости

Владимирские туристы могут путешествовать по древнейшему городу Верхневолжья с новым цифровым аудиогидом МТС

Стало известно о возбуждении ряда дел по факту хищений в "Роснано"

Тутта Ларсен сняла фильм о необычной семейной паре из Череповца

В Wildberries озвучили причину приостановки иска Бакальчук о разводе

Новости России

Родителей хотят наделить новыми правами в школьной жизни учеников

Жаба давит: в Бийске предложили поднять стоимость проезда в трамвае

Африканские «здрасьте»: Коморы заинтересовались безвизом с Россией

В Музее «Г.О.Р.А.» пройдет встреча Волонтерского центра Музея Победы

Экология в России и мире

12 фактов о скелете

«585*ЗОЛОТОЙ» запускает новый сезон проекта об истории культовых мировых украшений

10 секретов, которые психологи скрывают: узнайте, что они не хотят, чтобы вы знали!

На позитиве и на постоянном движе! Концерты звезд «Авторадио» в «Музеоне»

Спорт в России и мире

Екатерина Александрова уступила Лулу Сун в полуфинале турнира WTA-500 в Монтеррее

Шелтон о достижениях Тима на «Больших шлемах»: «Четыре финала и титул – то, о чем дети могут только мечтать. Я имею в виду себя, это было не так давно»

Анна Блинкова проиграла Эмме Наварро на старте Открытого чемпионата США

Чжан Шуай проиграла 23-й раз подряд, обновив свой же антирекорд WTA и АТР

Moscow.media

После ДТП с маршруткой в больнице остаются три пассажирки

Начало восхода на Оке

Ваш Galaxy S4 больше не сможет звонить: Билайн отключил 3G в Москве

С начала 2024 года более 2,5 тысячи многодетных мам в Московском регионе досрочно вышли на пенсию











Топ новостей на этот час

Rss.plus






Африканские «здрасьте»: Коморы заинтересовались безвизом с Россией

В Саратове отремонтируют Набережную Космонавтов и Вольскую

В проекте "Сделано в Москве" прогнозируют рост популярности брендов столицы

Новые победители и меню недели: что подготовил для гостей гастрономический конкурс «Территории будущего. Москва 2030»