Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կրկին իր թեկնածությունը կառաջադրի 2025 թվականի ընտրություններում Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնի համար։
Նա հավելել է, որ սոցիալ-դեմոկրատները մտադիր են հաղթել 2025 թվականի դաշնային ընտրություններում։
«Եվ ես իմ թեկնածությունը կառաջադրեմ կանցլերի պաշտոնում, որպեսզի նորից դառնամ կանցլեր», - հայտարարել է Շոլցը:
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականին։