«Մանչեսթեր Սիթին» ԱՄՆ-ի Չափել Հիլ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց շոտլանդական «Սելտիկի» հետ և պարտվեց 3։4 հաշվով։
«Քաղաքայինների» կազմում գոլով աչքի ընկան Էրլինգ Հոլանդը, Օսկար Բոբը և արգենտինացի կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեն։ Շոտլանդական թիմից դուբլ գրանցեց Նիկոլաս Կյուն մեկական անգամ էլ աչքի ընկան Կիգո Ֆուրուհաշին և Լուիս Պալման։
Նշենք, որ մանչեսթերյան ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 28-ին «Միլանի» հետ։