Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նախաձեռնությամբ Գերմանիայից Հայաստան ժամանած լրագրողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Մարսել Ռյոթիգը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը կարեւորել է լրագրողների այցը Հայաստան` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակին, մարտահրավերներին: