Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը պաշտոնական երկու գրություն է հասցեագրել Գյումրու ավագանու բոլոր խմբակցություններին՝ առաջարկելով դիմել դատարան ու վիճարկել թե՛ Վարդան Ղուկասյանի և թե՛ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ կատարված ապօրինի հողահատկացումներն ու համայնքային գույքի մասնավորեցումը։ Հայտնել ենք, որ այդ գրությունների մեջ խոսք է գնում նաև «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի և Բալասանյան ընտանիքին պատկանող