Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը դիմել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ Երևանի օդանավակայանում ռուսների նկատմամբ խտրականության դեպքերի առնչությամբ։
Խորհուրդը դիմումներ է ստանում ռուսաստանցիներից, ովքեր բախվել են հայկական «FlyOne» ավիափոխադրողի ներկայացուցիչների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցների կողմից իրենց իրավունքների խախտումների։
«Այսպես, օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը խոսել է խտրականության մասին, նա ինքնաթիռում մնացե է կանգնած, նրան որևէ փոխհատուցում չի առաջարկվել։ Մեկ այլ իրավիճակ տեղի է ունեցել հունիսի 3-ին, մի խումբ ռուսներ չեն նստել Մոսկվա մեկնող ինքնաթիռ՝ չվերթի ուշացման պատճառով, օդանավակայանի ներկայացուցիչները նրանց բերման են ենթարկել առանց բացատրության և տեղափորխել ոստիկանության բաժանմունք։ Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացիներին բազմաթիվ էթնիկ վիրավորանքներ են հասցվում օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից»,- նշում է Խորհուրդը։
Ռուսական կողմ խնդրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ուշադրությանը ներկայացված տեղեկատվությունը: