Добавить новость

МИД РФ: Мы с глубоким уважением относимся к деятельности русофилов

Видео с первыми секундами после взрыва машины в Москве появилось в Сети

МВД: Взрыв автомобиля в Москве произошел из-за детонации взрывного устройства

Дачников Подмосковья предупредили об опасных для их собак и кошек растениях

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայե՛ր, ժամանակն է ղեկավարել շարժումը. ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն աշխարհի հայերին համախմբվելու և Բաքվի հանցանքների դեմ մեդիա արշավ սկսելու կոչ է արել

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ամբողջ աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել և մեդիա արշավ սկսել Բաքվի հանցանքների դեմ՝ այս համատեքստում օգտագործելով նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29): Նա այս մասին բաց նամակ է գրել:

«Հայե՛ր, դուք՝ վերածնված 1915 թվականի Ցեղասպանության մոխիրներից, կանգնած եք որպես տոկունության և մարդկային հարատև ոգու վկայություն: Այսօր դուք ունեք եզակի ուժ՝ պաշտպանելու արդարությունն ու ճշմարտությունը համաշխարհային ասպարեզում: Դուք կարող եք հանրայնացնել նախագահ Իլհամ Ալիևի բոլոր չարաշահումները: Նա թիրախավորել է իր քաղաքացիներին Ադրբեջանում և վայրագություններ իրականացրել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում/Արցախում՝  միաժամանակ կեղծավորաբար իր երկիրն առաջատար ներկայացնելով կլիմայական գլոբալ քննարկումների շրջանակում:

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը (COP29), որը կկայանա այս նոյեմբերին Ադրբեջանում, բացառիկ հնարավորություն է տալիս լույս սփռելու այս լուրջ անարդարությունների վրա: Չնայած Ադրբեջանն այս միջոցառումը ներկայացնում է որպես «խաղաղության համաժողով», սակայն հայերը կբացահայտեն Ալիևի ռեժիմի և նրա գործողությունների մասին ճշմարտությունը։ 

Դուք, ցրված ամբողջ աշխարհով մեկ, եզակի հնարավորություն ունեք պաշտպանելու ոչ միայն ձեր ժողովրդին և ձեր հողը, այլև արդարության և բնապահպանական ամբողջականության ավելի լայն շահերը: Դուք կարող եք գլխավորել գլոբալ շարժումը և ներգրավել այլ շահագրգիռ համայնքներին՝ անդրադառնալով մեր ժամանակի երկու ամենահրատապ խնդիրները՝ կլիմայի փոփոխությունը և ցեղասպանությունը», - նշել է Օկամպոն:

Նա ընդգծել է, որ COP29-ի անցկացման ընթացքում զինադադար հաստատելու մասին Ադրբեջանի առաջարկը դատարկ է, քանի դեռ Բաքվում պահվող հայ պատանդներն ու մյուս քաղբանտարկյալները անվերապահորեն ազատ չեն արձակվել։

«Բավարար չէ պարզապես քննարկել միջազգային իրավունքի սկզբունքները. դրանք պետք է ակտիվորեն կիրառվեն։ Հայ համայնքի ղեկավարները և քաղաքացիական ակտիվիստները պետք է համախմբեն աշխարհի քաղաքացիներին՝ լրագրողներից մինչև կլիմայի ակտիվիստներ, միջազգային իրավունքի սկզբունքները կյանքի կոչելու համար: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները՝ դուք կարող եք լսելի դարձնել ձեր ձայնը և ապահովել Կլիմայի փոփոխության և ցեղասպանության մասին կոնվենցիաների պահպանումը:

Ես պաշտպանում եմ քաղաքացիական շարժման գաղափարը, որը հակասում է կեղծավորությանը և պահանջում իսկապես խաղաղ COP29: Մեր առաջին քայլն է համախմբել աշխարհի հայ համայնքը և սկսել մեդիա արշավ՝ օգտագործելով #COP29 և #StopGreenwashGenocide հեշթեգները, և դուք կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners հեշթեգները: Դրանց օգտագործմամբ սոցիալական մեդիայի ամենօրյա գրառումները թափ կստանան, կներգրավեն այլ համայնքներ և կգրավեն գլխավոր լրատվամիջոցների ուշադրությունը: Այս համակարգված ջանքերը COP29-ին մասնակցող լրագրողներին, պատվիրակներին և հասարակական կազմակերպություններին կստիպեն Ադրբեջանի առաջ բարձրացնել հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ հարցերը:

Նպատակը պարզ է. COP29-ը, որն իսկապես հանդես է գալիս խաղաղության օգտին, պետք է նշանավորվի Բաքվից հայ պատանդների և քաղբանտարկյալների ազատ արձակմամբ: Պատրաստվե՛ք, հայ համայնքնե՛ր, հուլիսի 23-ին կմեկնարկի իսկապես խաղաղ COP29-ը։

Դուք ունեք հանձնառություն և վճռականություն՝ ղեկավարելու այս փոխակերպիչ շարժումը: Համախմբելով համաշխարհային համայնքները՝ դուք կարող եք երաշխավորել, որ COP29-ն անդրադառնա  ոչ միայն կլիմայի փոփոխությանը, այլև պաշտպանի մարդու իրավունքները և արդարությունը:

Հայե՛ր, ժամանակն է ղեկավարել շարժումը. օգտագործեք ձեր ձայնը: Ես և շատ ուրիշներ կհետևենք ձեզ», - եզրափակել է նա:








Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Energean инвестирует 1,2 млрд долл. США в разработку газового проекта Katlan в Израиле

Lada Iskra и Lada e-Niva стали номинантами на премию «Лучший промышленный дизайн России — 2024»

СК возбудил дело после взрыва внедорожника на парковке в Москве

Центробанк перешёл на новую систему расчёта курса доллара и евро

Музыкальные новости

Дистрибьюция Музыки

Shaman связал выход Байдена из гонки со своим выступлением у посольства в Москве

Спортсменки из Красногорска выиграли «Кубок футбольных мам» в Коломне

Спортивные игры в СЛД "Москва-Сортировочная" филиала "Московский"

Новости России

Москва. Народная приемная КПРФ в ВАО. «Ленинской роще» в Гольянове - быть!

В Сергиево-Посадском округе продолжается благоустройство сквера у Дома художника

«Деньги под ногами лежат – плохо ищем!» - решила депутат ЗС Карелии

Новые победы ГУАП на конкурсе грантов КНВШ

Экология в России и мире

Marc Jacobs FW-2024/25 (осень-зима 2024)

Главный врач клиники микрохирургии глаза АйМед Элина Санторо: что такое катаракта на самом деле

Дисбактериоз, Синдром дырявого кишечника и отеки: Кутушов рассказал, как связаны эти проблемы

30 миллионов тормозных колодок выпустило Новосибирское ЛП Желдорреммаш за свою 80-летнюю историю

Спорт в России и мире

Рейтинг ATP. Рууд обошел Рублева, Берреттини вернулся в топ-50, Надаль поднялся на 100 строчек

Панова и Сизикова выиграла турнир WTA в Палермо в парном разряде

Паес и Амритрадж введены в Зал теннисной славы в Ньюпорте

Саснович уступила в финале турнира WTA-250 в Будапеште

Moscow.media

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг

Quto: почему троит двигатель

Еще один китайский кроссовер планируют собирать в России: что это за модель?

Heroje H288BW- портативный сканер штрих-кодов с интерфейсом Bluetooth











Топ новостей на этот час

Rss.plus






МВД: Взрыв автомобиля в Москве произошел из-за детонации взрывного устройства

Центробанк перешёл на новую систему расчёта курса доллара и евро

Energean инвестирует 1,2 млрд долл. США в разработку газового проекта Katlan в Израиле

СК возбудил дело после взрыва внедорожника на парковке в Москве