Հուլիսի 21-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեծ շուքով նշվեց հայ մեծանուն գրող Վահան Տերյանին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը։ Միջոցառման շրջանակներում հյուրերը շրջայց կատարեցին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից վերականգնված Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահ, մասնակցեցին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված պատարագին, որին հաջորդեց Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից և ՋԱՀ-ի աջակցությամբ կազմակերպված համերգային ծրագիրը։ Տոնակատարությանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ