Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.
«Ցավով տեղեկացա Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան մասին։
Պարոն Նգույեն Ֆու Չոնգը մեծ ջանքեր է ներդրել Վիետնամի հզորացման և բարգավաճման գործում։ Համոզված եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան մարդկանց հուշերում։
Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից խորին ցավակցություններ ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու ամրություն»: