Մոսկվայի ավտոսպասարկման կենտրոններից մեկում ձերբակալել են օտարերկրացու, որի մոտ հայտնաբերվել է 4,5 կիլոգրամ հերոին։ Ավտոսպասարկման կենտրոնում եղել են նաև 12 անօրինական միգրանտներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։