Երեկ՝ հուլիսի 20-ին, Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում` ասելով, որ քաղաքի դատախազության «քթի տակ» ինչ-որ շինություն կառուցելու համար ծառերի սպանդ են իրականացնում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Նախկինում այս տարածքը հարթ տարածություն էր։ Ահագին ծառեր կային տնկված, սակայն չգիտես