Добавить новость

Бесплатные парковки для велокурьеров появились в столице

Сергунина: эксперты из КНР поучаствуют в московской выставке «ПРОреставрацию»

Метеозависимых москвичей предупредили об экстремальном падении давления

В Ленинградской области загорелся вагон пассажирского поезда Петрозаводск—Москва



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուսական կողմը մատնանշել է լոլիկն ու խնձորը, բայց մեզանում թունաքիմիկատների խնդիրը չի սահմանափակվում միայն դրանով. Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր, ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը 

– Պարո՛ն Պիպոյան, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել հուլիսի 17-ին ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») ստացած նամակին ի պատասխան։ Հիշեցնենք, որ ժամանակավորապես կասեցվել է Հայաստանից պտուղ-բանջարեղեն արտադրող 16 ընկերության արտադրանքի մատակարարումը ՌԴ: Այս առնչությամբ ձեր դիտարկումներն եմ խնդրում։

– Պետք է փաստեմ մեկ բան, որ երբ նմանատիպ սկանդալներից հետո ՍԱՏՄ-ի տեքստերը կարդում ես, տպավորություն է, որ իրենք առաջին հերթին իրենց են ծաղրում, որովհետև, գիտեք, կարելի է գրել տեքստեր, մտածելով, որ այս երկրում ոչ մեկը ոչինչ չի հասկանում, բայց դա էլ է արդեն ախտորոշում։ 

Բացեք տեքստը, երբ իրենք հղում են արել համապատասխանության գնահատման մարմինների. հարգելի՛ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, բաց հայտարարում եմ ձեզ, եկեք ես, դուք և լրագրողները հենց այսօր գնանք Հայաստանում բոլոր սուպերմարկետներում մոնիթորինգ անենք, տեսնեմ, դուք քանի՞ սուպերմարկետում կգտնեք համապատասխանության գնահատման ենթարկված միրգ ու բանջարեղեն, լավ, դուք չե՞ք ամաչում։ 

Նորից եմ կրկնում, տեքստ կարելի է սարքել, տեքստը կարող է իրականությունից կտրված լինել, կարող է մանիպուլյացիոն լինել, բայց անել նմանատիպ հայտարարություն մի երկրում, որտեղ և ոչ մի սուպերմարկետում համապատասխանության գնահատման միրգ ու բանջարեղեն չես գտնի։ Ինչ է, մտածում են՝ այս երկրում բոլորը խո՞ւլ են, կո՞ւյր են։ Չգիտեմ՝ ովքեր են այդ տեքստերը կազմում, բայց դա հումորային սկետչ էլ չէ, դա տրագիկոմեդիա է։ 

– Իսկ ինչո՞ւ են նման քաղաքականություն որդեգրել։ 

– Տեսեք՝ ՍԱՏՄ-ն բառի բուն իմաստով անբան ու անպիտան կառույց է, բառի բուն իմաստով կառույց, որը ոչ մի բանի համար պիտանի չէ, կառույց, որի նպատակը բացարձակ սպառողի շահի պաշտպանությունը չէ, անգամ բիզնես շահը չէ, որովհետև տեսնում եք, չէ՞, իրենց պատճառով բիզնեսն էլ է խնդիրների հանդիպում, այսինքն՝ դա մի կառույց է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում արտահանման խոչընդոտմանը ու սպառողների առողջության խաթարմանը։ 

Ես սա հայտարարում եմ փաստերով, որովհետև մենք հիմա խոսում ենք մի բնագավառի մասին, որտեղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինքն իրեն հակասող 800 հատ հայտարարություն է անում: Բացեք այս տարվա սկզբի հայտարարությունը, երբ իրենք տվել են, թե մրգում, բանջարեղենում մոնիթորինգը տվել է խախտումներ։ Բայց եթե համապատասխանության գնահատման ենթակա է, ու դուք գործառույթ չունեք, տարեսկզբին ի՞նչ էիք հայտարարում, պետությունից ինչո՞ւ եք այդ մոնիթորինգի գումարները վերցրել, եթե դուք այդտեղ անելիք չունեիք։ Իրենց թվում է, ինչպես ասում են, գյուղից մարդ չկա, ու իրենք կարող են խոսել, ինչ ուզում են։ 

– Պարո՛ն Պիպոյան, հիմա այն մթերքներում, որոնց մեջ ռուսական կողմը խնդիր է հայտնաբերել ու արգելել ներկրումը, իսկ մեզ մոտ ոչ մի սահմանափակում չի կիրառվում․․․

– Իմ ասածը հենց դա էր, դուք հասկանո՞ւմ եք այս լիազոր մարմնի՝ հանրությանը ծաղրի ենթարկելու, էլ չեմ ասում՝ մոլորեցնելու քայլը, որովհետև այդ դեպքում պետք է պատրաստես մանիպուլյացիոն տեքստ, որին մարդիկ կհավատան, հղում անել համապատասխանության գնահատմանը Հայաստանում, դա նույնն է, բառի բուն իմաստով, որ ես հայտարարեմ, թե Հայաստանը նավթ արդյունահանող երկիր է։ 

– Հիմա, կառույցը խնդիր չի տեսնում, մենք շարունակում ենք ուտել այդ մթերքները, ի՞նչ վտանգների ենք ենթարկում մեր օրգանիզմը։

– Ռուսական կողմը մատնանշել է կոնկրետ լոլիկն ու խնձորը, բայց մեզանում թունաքիմիկատների խնդիրը չի սահմանափակվում լոլիկով ու խնձորով։ Որպեսզի հասկանանք առողջական խնդիրները, պետք է համալիր ռիսկի գնահատում իրականացնենք, այսինքն՝ հասկանանք՝ ո՛ր թունաքիմիկատներն են, ո՛ր մթերքներն են, որ հանրության կողմից սպառվել են: Սա, իհարկե, ավելի երկար ժամանակ է պահանջում, որովհետև դա շատ լուրջ աշխատանք է, թունաքիմիկատներից յուրաքանչյուրն առանձին-առանձին պետք է անցնեն ռիսկի գնահատում։ 

Մենք, իհարկե, այս պահին զբաղվում ենք այդ աշխատանքներով, բայց դուք գիտեք, որ այս բնագավառը սեզոնային է, ու դեռ կան բազմաթիվ մրգի տեսակներ, որոնց սպառումը դեռ չի սկսվել՝ դեղձ, խաղող և այլն: Մենք պետք է սպասենք, որ ամբողջ տեսակային կազմն առկա լինի, որպեսզի հետազոտենք նաև տարվա ընթացքում ինչ ինտերվալով են տվյալ մթերքը սպառել, քանի որ մի շարք տեսակների հետ կապված սեզոնը նոր է սկսվել։ Ու, իհարկե, տարեվերջին արդեն կունենանք որոշակի պատկեր, երբ ամբողջական աշխատանքը ամփոփենք։ 

– Առանց այդ ամբողջական պատկերի՝ դժվա՞ր է ասել, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ։

– Միանշանակ կարող եմ ասել, որ թունաքիմիկատներն ունեն բազմաթիվ կողմնակի ազդեցություններ՝ սկսած նեյրոտոքսիկ, այսինքն՝ նյարդային համակարգի թունավորումից, էնդոկրին համակարգի վրա ազդեցությունից ընդհուպ քաղցկեղածին ազդեցություն, բայց թե ո՛ր թունաքիմիկատը ո՛ր սննդամթերքի դեպքում՝ ինչ, քանակական ռիսկի գնահատումը կարելի է պարզել միայն, երբ դու պարզում ես ոչ միայն թունաքիմիկատի պարունակությունը, այլ նաև տվյալ սննդամթերքի սպառման քանակները, որը կոչվում է արդեն ներգործության գնահատում, առանց դրա՝ ռիսկի գնահատում հնարավոր չէ իրականացնել։

Պատկան մարմիններն այդ աշխատանքը չէին կարող տանել՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ու «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքների, ռիսկի գնահատումը պետք է իրականացնի գիտական կենտրոնը, որին նշանակում է կառավարությունը, այսօր նմանատիպ կենտրոն Հայաստանում պաշտոնապես չի գործում։ 

Մեր կենտրոնը, բնականաբար, զբաղվում է այդ հետազոտություններով, բայց մենք որևէ պատկան մարմնից, առավելևս՝ ՍԱՏՄ-ից որևէ առաջարկ, որևէ համագործակցություն չունենք, այսինքն՝ այս պահին, որ մենք թունաքիմիկատների ռիսկի գնահատում ենք անում, դա բացառապես մեր գիտական հետաքրքրությունների ու բարի կամքի դրսևորման արդյունք է, որովհետև մենք հիմա 12 ամիս հետազոտում ենք մարդկանց կողմից մրգի, բանջարեղենի սպառումը։ 

– Այդ ամենը պետական մակարդակո՞վ պետք է լինի։

– Բացառապես պետական մակարդակով, բացառապես։ Իրականում ռիսկի գնահատման լիազոր մարմին չեն նշանակում, որովհետև գիտեն, քանի որ գիտական կենտրոնն է իրականացնում ռիսկի գնահատումը, որը նպատակաուղղված է նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում թափանցիկ աշխատանքի ինստիտուտի ներդրմանը, իսկ երբ գիտական կենտրոն, ռիսկի գնահատման մարմին չեն լինում, արդեն ՍԱՏՄ-ի ձեռքերն արձակված են լինում, ցանկացած սուտ կարող է ներկայացնել հանրությանը ու շարունակել գործել այնպես, ինչպես հիմա գործում են։

– Ինչը ազդում է բացառապես սպառողների առողջության վրա՞։

– Դե, այո՛, միանշանակ, որը ՍԱՏՄ-ին բացարձակ հետաքրքիր չէ, իրենց երևի թվում է, թե իրենք այս երկրի քաղաքացի չեն։ Հանուն արդարության ասեմ, որ իրենք մենակ չեն, որովհետև ես քննարկումների եմ մասնակցել նաև էկոնոմիկայի նախարարությունում, որտեղ որպես մասնագետ, մինչև Ռուսաստանի նամակը, ես այս խնդրի մասին բարձրաձայնել եմ, բայց, ցավոք սրտի, ոչ մի արձագանք, դրան հետևող քայլ չեն արվել։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ռուսական կողմը մատնանշել է լոլիկն ու խնձորը, բայց մեզանում թունաքիմիկատների խնդիրը չի սահմանափակվում միայն դրանով. Պիպոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Театральная педагогика Вениамина Фильштинского ляжет в основу видеокниги

Столичные росгвардейцы задержали мужчину, разбившего окна в МФЦ

В Ростове открыли XVII фестиваль «Кукла Дона»

Футбольный клуб «Спартак» хотел бы продать своего бразильского легионера

Музыкальные новости

Очередь в пятерку: за что пойдет борьба в дерби ЦСКА и «Спартака»

Самые читаемые статьи РУВИКИ в октябре: от Угледара до проекта: Ваши герои – наша история

Культура нового поколения: перед молодежью на марафоне Знание.Первые выступит Министр культуры РФ Ольга Любимова

Компания «Мария» рассказала о новых решениях для девелопмента на конференции Московского Бизнес-клуба

Новости России

Рязанцев приглашают дегустировать колбасу, масло и хлеб

Изготовление металлоконструкций Верея (Московская область)

Очередь в пятерку: за что пойдет борьба в дерби ЦСКА и «Спартака»

Донские шахбоксеры успешно выступили на чемпионате мира в Ереване

Экология в России и мире

Первые итоги конкурса малых грантов для социальных предпринимателей подведут во время благотворительного бала

«585*ЗОЛОТОЙ» рассказала о продажах и необычных свойствах украшений с драгоценными камнями

Признавшийся России в любви рэпер 6ix9ine оказался в одном изоляторе с P.Diddy

Всероссийский форум наставников NAST RANEPA прошел в Marins Park Hotel Ростов

Спорт в России и мире

Россиянка Шнайдер с победы стартовала на турнире WTA в Гонконге

Рыбакина узнала первую сопернику на Итоговом турнире WTA-2024

Теннисная школа экс третьей ракетки мира Петровой открылась в Татарстане

Кудерметова вышла во второй круг турнира категории WTA 250 в Мериде

Moscow.media

По всей стране полупустые залы: Наконец «эстрадная мафия», созданная Пугачевой, поплатилась за свою жадность и наглость.

Обзор автомобиля «Москвич» 3

Подписывайтесь на наши Telegram каналы!

Всемирный день городов: «Грузовичкоф» расширяет горизонты











Топ новостей на этот час

Rss.plus






Роскосмос опубликовал снимок циклона «Мартина», обрушившегося на Москву

Москва выясняет обстоятельства продажи во Франции украденного указа Петра II

«Злые языки любят превращать его в борца с демократией»: историк — о правлении и наследии императора Александра III

«Есть уцелевшая нитка»: в Кремле после слов Трампа заявили о готовности запустить «Северный поток — 2»