168.am-ն այսօր Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից հետո՝ ավանդական հարցուպատասխանի ժամանակ, ՀՀԿ փոխնախագահին խնդրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի լոնդոնյան այցին։ Հատկապես ուշադրություն հրավիրեցինք գագաթնաժողովին ընդառաջ՝ խաղաղության համաձայնագրի մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի լռությանն ու Իլհամ Ալիևի բութ մատով գոհունակ ժեստի վրա։