Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունից հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով գտնվելու է Լոնդոնում, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: