Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի։ Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային՝ հույս հայտնելով, որ նրա փորձառությամբ գրասենյակը կաշխատի առավել համակարգված, և կառույցի հետ համագործակցությունը նոր փուլ կմտնի։ «Հայաստանի առողջապահական համակարգը փոխակերպումների փուլում է։ ԱՀԿ-ն և մյուս գործընկերները լուրջ դեր ունեն իրենց փորձագիտական, կազմակերպչական աջակցությամբ նպաստելու բարեփոխումներին։ Ես