Օլգա Դավթյանը տուրիզմի ոլորտի մասնագետ է, սակայն հանգամանքների բերումով դիմահարդարությամբ է զբաղվում։ «Դիմահարդարման հմտություններ ունեի դեռ դպրոցական տարիներից։ Ամեն ինչի մեջ փնտրում էի գեղեցիկը, տարվում էի շրջապատիս գեղեցկությամբ։ Մի ժամանակ նույնիսկ լուսանկարչությամբ էի տարված։ Գեղեցիկ բնապատկերներ էի անում, սիրում էի նաև ինքս լուսանկարվել։ Իսկ հետաքրքրությունը դիմահարդարման հանդեպ ու այն իմ մեջ զարգացնելն առաջացավ շնորհիվ մայրիկիս։