Պետական սահմանի մոտ հավաքված փախստականներին վտարելու մասին Ֆինլանդիայում ընդունված օրենքը ենթադրում է, որ վտարման մասին որոշումը սահմանապահները կներկայացնեն որքան հնարավոր է շուտ։ Ըստ այդմ՝ փախստականներին կհրամայեն վերադառնալ այն երկիր, որտեղից ժամանել են Ֆինլանդիա։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Պյայվի Կաասինենը։