Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 5 հոգու՝ շան կծած բազմաթիվ վերքերով։ Շունը նրանց վրա էր հարձակվել Ոսկեհասկ գյուղում ։ Ամենածանրը 5-ամյա երեխայի վիճակն է․ ունի դեմքի բազմաթիվ պատառոտված վերքեր։ Aravot.am-ը Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացավ, որ նրան տեղափոխել են մայրաքաղաք։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ