Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը պատրաստ է։
Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու են մեր ուժեղագույն 15 մարզիկներ։ Ավանդույթի համաձայն նրանց քաջալերել է Գագիկ Ծառուկյանը:
«Օլիմպիական խաղերին մասնակցող մեր դեսպաններին մաղթենք հաջող մրցելույթներ, վերադարձե՛ք հաղթանակած։
Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է»,- ասել է նա: