Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է չեմպիոնի տիտղոսը նվաճած Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին: Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը: Եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսը: