Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում անցկացված հատուկ ընդունելության ընթացքում փառատոնային Վարպետ մրցանակը հանձնվել «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհին։ Վերջինս հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Լեդի Գագայից բացի՝ Թարսեմի ռեժիսորական աչքով են տեսողական մարմին ստացել «R.E.M.»-ի «Losing My Religion» երգը, Վանեսա Պարադիի