Եվրախորհրդարանի 63 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ԵՄ խորհրդում, որտեղ այժմ 6 ամսով նախագահում է Բուդապեշտը։ Պատճառը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «խաղաղարար առաքելությամբ» այցերն են Ռուսաստան և Չինաստան։