Հուլիսի 14-ին «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցավ «Mixfight 56» MMA մարզաձևի միջազգային խոշոր մրցաշարը։ Այս անգամ մրցաշարի գլխավոր մենամարտն ընթացավ WKN վարկածի գոտու համար։ Այդ մենամարտում կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մենամարտեց ղազախստանցի մարզիկ Մուհամմեդ Խան Օսպանովի հետ։ Ինչպես և ակնկալվում էր, նախորդ մենամարտերի նման Կամոն այս անգամ էլ հաղթանակի համար երկար սպասեցնել չտվեց։