Արցախում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը Լիլյայի կյանքը դժոխքի վերածեց՝ որդին ու ամուսինն այնտեղ էին պայթյունի պահին․․․ Լիլյա Մարդյանն ընտանիքով՝ ամուսնու և երեք երեխաների հետ ապրում էր Ստեփանակերտում։ Աշխատում էր Ստեփանակերտի տուն-ինտերնատում, նաև՝ վարսահարդարությամբ զբաղվում։ Ամուսինը՝ Աշոտ Սարգսյանը, զինվորական էր՝ ավագ լեյտենանտի կոչումով։ «Աղջիկներս դպրոցականներ են, Ստեփանակերտում հաճախում էին նաև արտադպրոցական պարապմունքների։ Տան կրտսերը՝ Արուսը,