Добавить новость

Ефимов: два проекта КРТ реализуют на части бывшей промзоны Хапиловка

ПАО «Россети» оштрафовано за нарушение срока подключения к сетям в Солнечногорске

Более 3,5 тыс. проверок экологических и санитарных норм проведено на стройках Москвы с начала года

Эксперт Соловов: строительство ИЖС в Московском регионе выросло в цене на 20%



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ապրել ու օգնել ապրելու․ «Երբ պատմում էի իմ պատմությունը, շատերն ասում էին՝ որ դու դիմացել ես, մենք խոսելու տեղ չունենք»․ Կարինե Համբարձումյանը

2020 թվականին հիվանդության պատճառով կորցնելով սկզբում դստերը, իսկ ամիսներ անց պատերազմում՝ նաև որդուն՝ Կարինե Համբարձումյանն այսօր ինքն է փորձում օգնել կանանց, որ կորուստ են կրել և դեռևս չեն կարողանում իրենց ցավը հաղթահարել։ Ասում է՝ ապրելու և մարդկանց օգնելու ուժն իր երկու զավակներից է խնդրում, որոնց անուններն ամեն պահի իր շուրթերին են։

«2020 թվականի հունիսին 4․5 տարվա համառ պայքարից հետո քաղցկեղի հետևանքով կորցրի դստերս՝ Լիլիթին, ու դեռ արցունքը՝ աչքերիս, ցավը՝ սրտումս, ամիսներ անց պատերազմ սկսվեց, ու Դավիթս կորավ, ավելի ուշ իմացանք նաև Դավիթիս զոհվելու մասին․․․ Դավիթս 19 տարեկան էր… Վիշտս էնքան մեծ էր, որ չգիտեի անգամ՝ որ կողմում լացեի՝ Լիլիթի՞ կորստի համար, թե՞ Դավիթի։ 

Հետո այդ ցավի մեջ եկավ մի պահ, որ հասկացա՝ չպիտի թույլ տամ, որ առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ընտանիքս կործանվի, և որոշեցի ոտքի կանգնեցնել ինձ, հետո նաև՝ ընտանիքիս։ Հասկացա, որ նույնիսկ ցավը՝ սրտումդ, պիտի ապրես»,- ասում է 49-ամյա Կարինե Համբարձումյանը, որ խոսելիս անընդմեջ կրկնում է Լիլիթի և Դավիթի անունները:

Դավիթ Խաչատրյանը բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարին՝ նախնական ծառայությունն անցնելով Գյումրու հակատանկային գումարտակում, ապա՝ Սանասարում (Կուբաթլու): Այստեղից ավելի ուշ տեղափոխվել է Ջրական, որտեղ էլ կռվել է պատերազմի ժամանակ։

«27-ի առավոտ մտա ինտերնետ և տեսա, որ գրված է՝ լայնամասշտաբ պատերազմ։ Մի պահ չհասկացա՝ ինչ է կատարվում։ Կարդում էի, հասկանում բառերը, բայց չէի ընկալում։

Միայն ընկալելուց հետո գիտակցեցի, որ այդ վտանգը որդուս գլխին է կախված։ Նույն օրը երեկոյան խոսեցինք Դավիթի հետ, ասաց, որ արդեն Ջրականում է, ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա»,- հիշում է մայրն ու հավելում՝ այդ ընթացքում ամեն օր խոսում էին Դավիթի հետ։

«Մյուս բոլոր ընտանիքների պես մենք էլ դժվար օրեր էինք ապրում՝ մանավանդ երբ նոր էինք կորցրել Լիլիթին։ Արդեն սկսել էին զոհերի առաջին ցուցակները հրապարակել, տարածքային կորուստների և մնացած այլ բաների մասին խոսել, բայց երբ Դավիթի հետ էինք խոսում, էնքան հանգիստ ու հումորով էր խոսում, որ անհնար էր չժպտալ։ Ամեն դեպքում հոգուս խորքում զգում էի, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան Դավիթն է ներկայացնում․․․»։

Վերջին զանգը Դավիթից ընտանիքն ստացել է հոկտեմբերի 2-ին։ Մայրն ասում է՝ մինչև օրս չի կարողանում մոռանալ որդու հետ իր վերջին զրույցը և շարունակ մեղադրում է ինքն իրեն, որ երկար չի զրուցել նրա հետ, թեև զգում էր՝ Դավիթն ուզում էր խոսել։

«Ես անընդհատ ուզում էի, որ մենք քիչ խոսեինք, որովհետև գիտեի, որ բջջային հեռախոսով խոսելու դեպքում տղաներն ուղիղ թիրախի տակ էին հայտնվում։ Էդպես մի քիչ խոսելուց հետո ասացի՝ արի ավարտենք, Դավիթ ջան, չի կարելի հեռախոսով երկար խոսել։ Անընդհատ ուզում էի անջատել, բայց Դավիթն ուզում էր խոսել, ասում էր՝ մա՛մ ջան, ոչինչ, խոսի՛, կարող եմ էս պահին խոսել։

Ես չգիտեի, որ դա նրա վերջին զանգն էր։ Ես չեմ կարողանում ինքս ինձ ներել, որ մի քիչ էլ իր հետ չխոսեցի․ գուցե իրոք մի քիչ երկար խոսեինք, մի բան ասեր․․․ չգիտեմ»,- հիշում է Կարինե Համբարձումյանն ու հավելում՝ կարծում էր, որ Դավիթը կզանգեր, բայց այդ զանգին իրենք սպասում են մինչև այսօր։ 

Դավիթ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին՝ ԱԹՍ-ի հարվածից։ Ընտանիքը նրան փնտրել է 4 ամիս, գտել է միայն դեկտեմբերի 22-ին, իսկ մարմինը դուրս բերել հունվարի 27-ին։

«Հույս էի փայփայում, որ գոնե տղաս տուն կվերադառնար, որովհետև մի քանի ամսում երկու զավակ կորցնելը աննկարագրելի ցավ էր, չէի պատկերացնում, որ մի մարդը կարող է էդպիսի ծանր վիշտ կրել, բայց փաստորեն էդպես էլ է պատահում․․․»,- ասում է Կարինե Համբարձումյանն ու նշում՝ պարզապես անընկալելի էր իրականությունը, որ ստեղծվել էր։

«Երբ Դավիթին էլ հողին հանձնեցինք, ես հասկացա, որ երեք երեխաներիցս երկուսն այլևս չկան, և այդ զգացումը շատ ծանր էր։ Ննջարանիցս գրեթե դուրս չէի գալիս, միայն երեխաներիս նկարների հետ էի խոսում, ու եթե առաջ միայն Լիլիթից էի ուժ խնդրում, Դավիթի զոհվելուց հետո սկսեցի Լիլիթից ու Դավիթից ուժ խնդրել, որ դիմանամ։ Անընդհատ ասում էի՝ Լիլիթ, Դավիթ, Լիլիթ, Դավիթ։

Ամեն տուն եկողին էլ պատմում էի իրենց հետ կապված պատմությունները, նույն պատմությունները՝ նորից ու նորից, իսկ միակ տեղը, որ գնում էի, գերեզմաններն էին՝ էլի երեխաներիս մոտ․․․»։

Կարինեի խոսքով՝ իր այդ վիճակն ամիսներ տևեց, իսկ հետո ինչ-որ պահի գիտակցեց, որ պետք է դիմել հոգեբանի՝ ինքն իրեն օգնելու նպատակով։

«Շատ ծանր էր, չեմ կարող նույնիսկ նկարագրել ծանրության աստիճանը, բայց, գիտեք, եկավ մի պահ, որ հասկացա՝ այդպես այլևս հնարավոր չէ, պիտի հավաքենք մեզ։ Էդպես հոգեբանի դիմեցի, իսկ որոշ ժամանակ անց ծանոթացա նաև Կարինե Մուրադյանի և մյուս զոհված զինծառայողների մամաների հետ։

Ծնողներից շատերին երբեմն տեսնում էի հեռուստացույցով ու ցանկություն ունեի շփվել իրենց հետ, քանի որ հասկանում էի՝ մենք նույն ցավն ունենք, կարող ենք իրար ավելի լավ հասկանալ․․․»,- ասում է Կարինե Համբարձումյանն ու հավելում՝ երբ պիտի սկսեր հոգեբանական կենտրոն այցելել, նույնիսկ չգիտեր, թե ինչպես էր տնից դուրս գալու։

«Ինձ համար շատ անսովոր էր տնից դուրս գալ, որովհետև գնում էի գերեզմաններ՝ երեխաներիս մոտ, հետո էլի՝ տուն ու այդպես ամեն օր։ Նույնիսկ չգիտեի, թե ինչ պիտի հագնեի, երբ այնտեղ գնայի․․․»։

Կարինեն հիշում է՝ կենտրոն հաճախելու հենց առաջին օրվանից հասկացավ, որ դա այն էր, ինչ իրեն պետք էր այդ պահին, իսկ ստեղծված մթնոլորտը պարզապես օգնում էր դատարկել ներսում եղածն ու ճանաչել սեփական ցավը։

«Էնտեղ մենք բոլորս խոսում էինք մեր տղաներից ու, անընդհատ խոսելով՝ մենք մեզ թեթևացած էինք զգում, քանի որ տանը, հյուրերի մոտ չես կարող անընդհատ խոսել քո տղայից, իսկ էնտեղ մենք ոչինչ չէինք անում, խոսելուց բացի։

Բացի այդ՝ մենք հոգեբանություն էինք ուսումնասիրում, սովորում էինք, օրինակ, վշտի փուլերը, և սովորելուց բացի փորձում էինք հասկանալ՝ ո՞ր փուլում ենք այս պահին, ո՞րն ենք հաղթահարել, իսկ ո՞րը՝ ոչ։ Մենք վշտի փուլերն անցնում էինք թե՛ որպես դասընթաց, թե՛ որպես մարդ, որն ապրում է այդ վիշտը»,- ասում է նա։

Կարինե Համբարձումյանի խոսքով՝ հենց այդ ժամանակ էր, որ ստացավ նաև հավասար խորհրդատու դառնալու առաջարկը: Ասում է՝ առաջարկն ընդունեց սիրով և պատրաստակամությամբ։

«Հարազատներս դեմ էին, որ գնամ մյուսներին օգնելու, կարծում էին՝ չեմ դիմանա, ասում էին՝ կգնաս ու ավելի վատ վիճակում հետ կդառնաս, բայց ես ներսումս զգում էի, որ դա ինձ պետք է։

Գիտեք, երբ գնում նստում ես, ու մի մամա լաց ա լինում, պատմում ա իր տղայից, դու էլ՝ քո, դա քեզ ավելի ա ուժ տալիս։ Մենք միասին ավելի ուժեղ ենք դառնում։

Ես հասկացա նաև, որ կան մեզ նման շատ ծնողներ, որ հնարավորություն չունեն հոգեբանի այցելելու, ունենալու դեպքում էլ շատերը նույնիսկ կամաչեն, իսկ եթե մենք կարող ենք ինչ-որ բանով օգնել, ինչո՞ւ չանենք»,- նշում է Կարինեն և հավելում՝ շատերին է կարողացել օգնել իր օրինակով։

«Երբ պատմում էի իմ պատմությունը, սկզբում շատ էին զարմանում, հետո ասում էին՝ որ դու դիմացել ես, մենք խոսելու տեղ չունենք, ասում էի՝ էդպես մի՛ ասեք, բայց իրենք ավելի զգոն էին դառնում։ Դա էլ երևի բնական էր․․․ Ուրախալի էր հատկապես, երբ առաջին այցից հետո հարցնում էին, թե երբ ենք երկրորդ անգամ հանդիպելու, կամ երբ եմ իրենց այցելելու»։

Ըստ Կարինեի՝ ամենակարևորն այս պարագայում ոտքի կանգնելու ուժ և կամք գտնելն է՝ հանուն նրանց, ովքեր դեռ կան և ապրում են իրենց կողքին։

«Շատերին եմ պատմում իմ օրինակը, ասում եմ՝ գալիս էր պահ, երբ ինքս էլ չէի ուզում ապրել, բայց փորձում էի նորից ոտքի կանգնել, դուք էլ պիտի շարունակեք ձեր կյանքը հանուն ձեր մյուս երեխաների, պիտի փորձեք էնպես անել, որ գոնե իրենք կարողանան ապրել․ չէ՞ որ նրանք մեղավոր չեն կատարվածի համար:

Բացի այդ՝ երբ ինքս էլ խոժոռվում եմ, հիշում եմ, թե ինչպես էր Դավիթս նեղվում դրանից, որովհետև ուզում էր ինձ միշտ ժպիտով տեսնել։ Նման պահերին մտքումս կրկնում եմ՝ Դավիթը չէր ուզի ինձ էդպես տեսնել, պիտի հավաքեմ ինձ և այդպես էլ անում եմ»,- ասում է Կարինեն և հավելում՝ թեև ցավը երբեք չի սպիանում, բայց կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում է։

«Ես այսօր ապրում եմ հանուն իմ մյուս աղջկա և նրա ընտանիքի, հանուն թոռանս՝ Միքայելի, որ ուզում եմ առողջ և երջանիկ մթնոլորտում մեծանա։ Ես հասկանում եմ, որ երկուսին արդեն կորցրել եմ և գոնե երրորդին պիտի երջանիկ տեսնեմ։

Երեխաներիս կորստից հետո հասկացա, որ վիշտը երբեք չի գնում, միշտ կա, ուղղակի մենք սովորում ենք դրա հետ ապրել և շարունակել կյանքը հանուն ինքներս մեզ ու ապրողների»,- ասում է Կարինե Համբարձումյանը։

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյանի

MediaLab.am

The post Ապրել ու օգնել ապրելու․ «Երբ պատմում էի իմ պատմությունը, շատերն ասում էին՝ որ դու դիմացել ես, մենք խոսելու տեղ չունենք»․ Կարինե Համբարձումյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

«Здесь же состав «Зенита» будет основным». Гутцайт аргументировал прогноз на битву Питера с «Акроном» Дзюбы

В Ярославле пройдет День профориентации в ИТ для школьников

Хаммер назвал Россию великой и рассказал о своих преимуществах над Сусленковым

«Железные дороги Якутии» отчитались о перевозке грузов в рамках северного завоза

Музыкальные новости

В Московской области сотрудники Росгвардии задержали нетрезвого водителя

В Московской области сотрудники Росгвардии задержали нетрезвого водителя

Сбер провел «Урок цифры» для школьников Подмосковья

Рахимов не жалеет о переносе матча с «Динамо» в Нижний Новгород

Новости России

Садитесь, пять! Почему стоит пожениться в красивую дату 12.12.2024

Ведущий солист московской оперетты: "Буду счастлив подружиться с Якутском"

Москвичей предупреждают о сильном тумане до 10:00 пятницы

«Самая большая проблема русского человека – неосвобожденность»: священник Алексей Уминский о людях, властях и Таллинне

Экология в России и мире

В столице Урала собрались участники студенческих отрядов со всей России

Детское радио покоряет Крайний Север

Лекция Дарья Казанцевой "Главные тренды международных выставок ISaloni +Maison&Objet 2024" в салоне "Терра"

Коллекция бренда /DAS/ на Московской неделе моды

Спорт в России и мире

Касаткина прошла в четвертьфинал турнира в Нинбо

Анна Калинская вырвала победу у лаки-лузера из Австралии в первом круге турнира в Нинбо

Даниил Медведев снялся с турнира категории ATP-500 в Вене

«Размером с грейпфрут»: теннисистке Серене Уильямс удалили гигантскую опухоль

Moscow.media

В Орле автомобиль на пешеходном переходе сбил женщину и ребенка

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

Подтверждена совместимость Arenadata Catalog и системы бизнес-аналитики «Дельта BI»

"ДиМ" на выставке "Дорога 2024"











Топ новостей на этот час

Rss.plus






Вице-премьер Сербии Вулин: фашизм показал свое лицо в антироссийской истерии

Вспышки пневмонии зафиксированы в 16 регионах России

В Подмосковье подписали соглашение о сотрудничестве со старостами

Туристический форум в Дербенте посетили более 30 тысяч человек