Հուլիսի 13-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի հին մայրաքաղաք Ցետինյեում մասնակցեց Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը: Դեսպանը կարճատև զրույցներ ունեցավ Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի, չեռնոգորցի այլ քաղաքական և հասարակական գործիչների, դեսպանների հետ: Պրահայում Հայաստանի դեսպանություն