Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են քաղաքում առկա ոլորտային խնդիրներին ու հրատապ հարցերի դեպքում Երևանի քաղաքապետարանի հետ մշտական կապի ապահովմանը: Ընդգծելով հյուրանոցային տնտեսության զարգացման ու Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ առկա խնդիրներին համակարգային