Վարչապետը երբ գալիս էր մեր մարզ այցելության, էդ օրը զոհվածների տղաների շիրիմների շրջակայքում ավազ էին լցնում, որ հարթեցնեին։ Եկել էր էդտեղ, մեքենայով 2-3 անգամ մանևր էր արել, կանչել են, զգուշացրել են, որ, եղբայր ջան, ի՞նչ ես անում, ինքն էլ հայհոյել է՝ ով, որ ՔՊ-ական է ․․․։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հուլիսի 12-ին Թալինում փոխքաղաքապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից մանրամասներ է պատմել ներկաներից մեկը։