Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շախմատի հավաքական թիմը դարձել է Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը: Թիմի մարզիչը դոցենտ Երվանդ Հակոբյանն է։ EUG շախմատի առաջնությունն անցկացվել է հուլիսի 10-13-ը Հունգարիայի Միշկոլց քաղաքում։ Շախմատի մրցաշարին 17 երկրների ուսանողական