«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը Հանդիպում «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ: Ուրախությամբ արձանագրեցինք, որ մայիսյան երիտասարդական ֆորումը նոր պտուղներ է տալիս: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա իրականացվելիք մի շարք նախաձեռնություններ, իսկ պատասխանելով երիտասարդների հարցերին, քաջալերել եմ նրանց ակտիվ մասնակցությունը մեր պետության քաղաքացիական և հասարակական կյանքում։