Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Լեո Սարգսյան» և «Մարալ Մելքոնյան-Ավետիսյան» կրթական ծրագրերի երիտասարդները ԱՄՆ Կոնգրեսում երկու օրվա ընթացքում հանդիպել և հայկական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկել են Կոնգրեսի ավելի քան 400 գրասենյակների աշխատակիցների։ Քարոզչական բնույթի այս արշավի կիզակետում է եղել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված և խոշտանգված հայ բանտարկյալների խնդրի ներկայացումը և Կոնգրեսում ադրբեջանական լոբբիին հակազդումը։ Հայ դատի հանձնախմբի