Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է պատմել, թե ինչ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում։ «Հոկտեմբերի 4-ն էր։ Դեռ Արցախում էինք, եւ տեղի ունեցավ հայտնի ողբերգական դեպքը՝ հարձակումը Շուշիի մշակույթի տան վրա, որտեղ ոստիկանության բազմաթիվ ներկայացուցիչներ հավաքված էին ինչ-որ խորհրդակցության։ Շատ պարզ էր, որ դրոններով օդային հսկողություն կա ամբողջ տարածքի նկատմամբ։ Եվ ոստիկանությանը