Այն պահից, երբ սկսել եմ ամենօրյա ռեժիմով տեսագրություններ անել տարբեր սոցիալական հարթակներում, ես նույնպիսի ռեժիմով ստանում եմ հայհոյական մեկնաբանություններ: Բայց ո՛չ բարկանում եմ, ո՛չ վիրավորվում եմ, ո՛չ ջնջում եմ դրանք, ո՛չ էլ պատրաստվում եմ բողոքել իրավապահներին: Ավելին՝ ինձ թվում է, որ այս պարագայում ինչ-որ տեղ հանդես եմ գալիս որպես հոգեթերապեւտ: Բացատրեմ, թե ինչու: Պատկերացրեք մի