Ադրբեջանը շարունակում է իր բանտերում ապօրինաբար ու շինծու մեղադրանքներով պահել Հայաստանի քաղաքացիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանի օրվա իշխանությունները, կարծես թե, դիտորդի դերում են և միայն ժամանակ առ ժամանակ կարող են միջազգային հարթակներում բարձրաձայնել այս հարցի մասին՝ ելնելով այսրոպեական քաղաքական նպատակահարմարությունից: Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսնում է շատ նպատակային, բարձր պրոֆեսիոնալիզմով