Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ այցի շրջանակներում այցելել է Սասունիկ գյուղ, որտեղ ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները:
Գյուղի կանանցից մեկը, դիմելով Փաշինյանին ասաց.
«Սուրդ թող միշտ փայլի, մեր կողքից անպակաս լինես»:
Մեկ այլ տարեց բնակիչ, բողոքելով փողոցների վիճակից՝ ասաց.
«Պետք է փողոցները սարքվեն, մի փողոցը լավ չէր, ասացիր՝ սարքեցին: Մայթերը լավը չեն, մեծ մարդ եմ, մեկ էլ տեսար դըմփ` ընկա գետնին»:
Արձագանքելով՝ Փաշինյանն ասաց.
«Հերթով անելու ենք, բոլորը միասին չենք կարող անել, ես ձեզ ուրիշ բան ասեմ, մենակ փողի խնդիրը չէ, շինարարների պակաս էլ ունենք»: