Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թվիթերյան գրառումը Ադրբեջանական կողմը մանրակրկիտ աշխատանք է կատարում «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը կյանքի կոչելու համար։ Այն ունի լրջագույն վտանգներ Հայաստանի և հայ ժողովրդի համար առհասարակ, քանի որ ոչ թե ենթադրում է խաղաղ գոյակցություն երկու ժողովուրդների միջև, այլ Հայաստանն օկուպացնելու Ադրբեջանի իշխանության ծրագիր